Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Բժիշկները` ընդդեմ կանանց բռնցքամարտի

Բժիշկները` ընդդեմ կանանց բռնցքամարտի

2012 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում, ինչպես արդեն նշել ենք, առաջին անգամ ընդգրկվել է կանանց բռնցքամարտը: Սակայն աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող բժիշկները հանդես են գալիս կանանց բռնցքամարտի դեմ: Քննադատների «նավագախմբին» միացել է նաև Ավստրալիայի բժշկական ասոցիացիան: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 

«Ես կտրականապես դեմ եմ կանանց բռնցքամարտի կարգավիճակի բարձրացմանը,- հայտարարել է ասոցիացիայի փոխնախագահ, դոկտոր Սթիվ Համբելտոնը:- Դա կհանգեցնի մենամարտերում դաժանության բարձրացմանը, քանի որ այժմ մարզուհիները գիտեն, թե ինչի համար պետք է պայքարեն: Մյուս մարզաձևերում նույնպես վնասվածքի հավանականություն կա, սակայն բռնցքամարտն սպորտի այն տեսակն է, որի ժամանակ մարզիկները գիտակցաբար վնաս են հասցնում միմյանց: Օլիմպիական խաղերում հայտնվելու համար կանայք այժմ ավելի հուսահատ պայքար կմղեն»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ